Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորոդասախոսական կազմը և ուսանողությունն իրենց
մխիթարության խոսքն են հղում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N
զորամասի Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված հայ
զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ` վշտակցելով և զորակցելով զոհվածների
ընտանիքներին և հարազատներին:
Վիրավոր զինծառայողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
ՇՊՀ-ի ռեկտորատ