«Կենսատեխնոլոգիան որպես բույսերի գենոմի խմբագրման գործիք» թեմայով գիտական սեմինար

Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար «Կենսատեխնոլոգիան որպես բույսերի գենոմի խմբագրման գործիք» թեմայով, որի բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Լուսինե Սուվարյանը։
Վերջինիս խոսքերով՝ կենսատեխնոլոգիան բոլոր այն տեխնոլոգիական գործընթացներն են, որտեղ օգտագործվում են կենդանի օրգանիզմից մեկուսացված օրգանների բջիջները և հյուսվածքները։ Ըստ այդմ, կենսատեխնոլոգիան ընդգրկում է ամբողջ գյուղատնտեսությունը՝ սկսած դրա նախնադարյան ձևերից։
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ բույսերի կենսատեխնոլոգիային, որպես արդի գործող և կիրառելի ճյուղ, խոսեց բույսերի կենսատեխնոլոգիական խնդիրներից։ Նա ներկայացրեց ժամանակակից կենսատեխնոլոգիայի զարգացման հիմնական փուլերը և բջջային կուլտուրաների վերականգնման համար օգտագործվող սննդային միջավայրերը։
Սեմինարի ավարտին Լ․ Սուվարյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։