Դահուկավազք Աշոցքում

Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում դահուկային սպորտի սիրահար մի խումբ ուսանողներ Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գ․ Աղանյանի, «Դահուկային սպորտ» առարկայի դասախոս Հ․ Անտիկյանի և ԽՍՀՄ սպորտի վարպետ Ս․ Մինասյանի ուղեկցությամբ մեկնեցին Աշոցք՝ դահուկ վարել սովորելու նպատակով։
Դահուկավազքի կանոններին, տեխնիկային և անվտանգության հիմնական սկզբունքներին ծանոթանալուց հետո հատուկ առանձնացված դահուկային երթուղով սկսվեց դահուկավազքը։
Հագեցած օրվա ավարտին մասնակիցները տպավորված վերադարձան Գյումրի։ Արշավի շնորհիվ նրանք հասկացան, որ դահուկավազքը ոչ միայն ակտիվ հանգստի միջոց է, այլև իսկական արվեստ, որը պահանջում է կենտրոնացում և ներդաշնակություն շրջակա բնության հետ։