Աշխատաժողով՝ նվիրված անվանի հայագետ, տոմարագետ, կանոնագետ Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ 2021թ․-ի մայիսի  6-ին կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված անվանի հայագետ, տոմարագետ, կանոնագետ Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին։

Աշխատաժողովին զեկուցներ կարող են ներկայացնել հետևյալ թեմաներով՝

  • պատմագրություն,
  • ձեռագրագիտություն,
  • տոմարագիտություն
  • կանոնագիտություն
  • աստավածաբանություն
  • աղբյուրագիտություն։

Կարևոր է, որպեսզի ներկայացվելիք զեկուցումների թեմաներն առնչվեն նաև Ռաֆիկ Վարդանյանի աշխատությունների քննությանը, վերլուծմանն և արժևորմանը։ Աշխատաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ։

Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև  2021թ.-ի  ապրիլի 8-ը աշխատաժողովի կազմհանձնաժողովին ուղարկել զեկուցման հիմադրույթները և հեղինակի մասին տեղեկությունը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝sss@ysu.am:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am ):

Աշխատաժողովի մասնակցության հրավեր