ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերության գիտական նստաշրջան

2019թ. նոյեմբերի 8-ին ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը  կազմակերպում է գիտական նստաշրջան: Զեկույցների թեման ազատ է:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորության , կտպագրվեն ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Պատմություն
  • Իրավագիտություն և քաղաքագիտություն
  • Հայ բանասիրություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն
  • Հոգեբանություն և սոցիոլոգիա
  • Փիլիսոփայություն
  • Արվեստագիտություն
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Կենսաբանություն և քիմիա
  • Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմեբրի 25-ը ՈՒԳԸ էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտը՝ sss.vsu.am@mail.ru :

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ