Միջազգային գիտագործնական գիտաժողով «Հայրենասիրության ֆենոմենը ենթակառուցվածքային հաղորդակցման դաշտում»

Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանը և համեմատական ուսումնասիրությունների դպրոցը  2020թ-ի մարտի 11-12 կազմակերպում են Միջազգային գիտագործնական գիտաժողով «Հայրենասիրության ֆենոմենը ենթակառուցվածքային հաղորդակցման  դաշտում» խորագրով:  Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, մանկավաժներ, ասպիրատներ, մագիստրոսներ, ուսանողներ, գործարարներ, հասարակական և պետական կառույցի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվող հարցերն են.

  • Հայրենասիրության երևույթը միջմշակութային հարթության մեջ,
  • Համաշխարհայնացման դարաշրջանում հայրենասիրության երևույթը,
  • Հայրենասիրությունն աշխարհի լեզվական պատկերում,
  • Հայրենասիրությունը ժամանակակից մեդիա-հաղորդակցության պրակտիկայում,
  • Հայրենասիրության դաստիարակությունը ժամանակակից կրթության քննարկումներում
  • Հայրենասիրության երևույթն աշխարհաքաղաքականությունում. ազգային հետաքրքրություն և անվտանգություն,
  • Հայրենասիրությունը՝ որպես պետության և քաղաքացիական հասարակության զարգացման գերակա ուղղություն,
  • Հայրենասիրական գաղափարի արտացոլումն օրենքում և օրենսդրությունում,
  • Հայրենասիրությունն ազգային տնտեսության, տնտեսական և տեղեկատվական անվտանգության համատեքստում,
  • Հայրենասիրության արտահայտումն երիտասարդական կազմակերպությունների գործունեությունում:

Աշխատանքային լեզու՝ ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի մասնակցության հայտերը մինչև 2019թ-ի դեկտեմբերի 1-ը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conference_lunn_2020@mail.ru:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: