ՇՊՀ ուսանողները ցուցադրական փորձեր են կատարել Գյումրիի բժշկական քոլեջում

Հոկտեմբերի 12-ին Գյումրիի բժշկական քոլեջում անցկացվել է քիմիական լաբորատոր գիտակրթական միջոցառում «Менделеевлаб-Химическая лаборатория» խորագրով, որը կազմակերպել էր Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Միջոցառմանը մասնակցել են ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրի «Դեղագործական քիմիա» մասնագիտության  3-րդ կուրսի  ուսանողներն ու աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոսներ:

ՇՊՀ ուսանողները ներկայացրել են ցուցադրական և որակական փորձեր: