Հոգեբանության դոկտոր Անի Գալայջյանը թրեյնինգ կանցկացնի ՇՊՀ-ում

Հարգելի համալսարանականներ,
ԵՊՀ հարյուրամյակի պատվավոր հյուր, Կոլումբիայի համալսարանի հոգեբանության դոկտոր Անի Գալայջյանը հրավիրում է թրեյնինգի Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում, հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին : 

Թրեյնինգը ներկայացնում է 7-քայլանի ամբողջական բուժական կենսասոցիալական և բնահոգեկան մոդել՝ վեճերի, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և համերաշխության համար։
 «Իմաստալից աշխարհ» մարդասիրական նպաստամատույց ծրագիրը, որը կազմվել է դոկտ. Անի Գալայջյանի կողմից, գործի է դնում յոթ քայլային Բիոֆիզիոսոցիալական և Բնահոգևոր մի մոդել, որի ընթացքում գնահատվում են բանավեճի տարբեր ասպեկտները, հակասությունները կամ անհամաձայնությունները, բնորոշվում ու հետազոտվում են, մշակվում, գնահատվում ու վերաընդգրկվում տվյալ գործընթացից քաղված փորձառության մեջ։ Աշխատանքային ծրագրերի հիմնական կորիզը կազմում է այս յոթաստիճանային մոդելը:
Այս նորարարական և ամբողջական մոդելը իր մեջ ներառում է մի շարք տեսություններ, ինչպիսիք են` հոգեդինամիկ (Ֆրեյդ, 1910), միջանձնային (Սուլիվան, 1953), գոյապաշտական և հումանիստական (Ֆրանկլ, 1962), Հավասարակշռում էլեկտրոմագնիսական դաշտի միջոցով (EMF, Դուբրո և Լապիեռ, 2002), Ներում և հաշտեցում (Գալայջյան և Պալուցյան, 2010), ՈՒսուցման տեսություն` բուրող ծաղիկներ, հոտավետ յուղեր, ֆիզիկական լիցքաթափում (Վան դեր Կոլկ, 1987), և միտք-մարմին-հոգի չակրա հավասարակշռում։ 7-քայլանի ամբողջական բուժական մոդելի քայլերը հեևյալն են՝

— Տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի մակարդակների գնահատում
— Ապրումների արտահայտման խրախուսում
— Փոխադարձ համակրանք ու գնահատում
— Իմաստի հայտնագործման ու արտահայտման խրախուսում
— Ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում
— Բնակենտրոն հոգատարության սերմանում
— Մարմնական, շնչառական և շարժունակության միջոցով առողջացման ցուցադրում

Դոկտ. Անի Գալայջյանը հանդիսանում է Տրավմատիկ խեղումների գծով պաշտոնական հավաստագրված փորձագետ։ Նա հիմնադիր նախագահն է Տրավմաների Կանխարգելման ու Պաշտպանության Ասոցիացիայի (ՏԿՊԱ), «Իմաստալից աշխարհ» ծրագրի, անդամ է ՄԱԿ-ի Հոգևոր արժեքների և գլոբալ մտահոգություններ գործադիր կոմիտեի, ղեկավարում է Միացյալ Նահանգների հոգեբանների ասոցիացիայի բռնությունների կանխարգելման և ուղղորդման կոմիտեի միջազգային բաժինը, հեղինակել է Աղետն ու զանգվածային տրավման (Վիստա, 1995), եղել է գլխավոր խմբագիրը Ներում։

Կոնֆլիկտների փոխակերպման ու հաշտեցման հոգեբանական ուղիների (Սպրինեգեր, 2010), և Զանգվածային տրավման և զգացմունքային առողջացումը ամբողջ աշխարհում՝ բուժման և իմաստավորման ծիսակարգեր և պրակտիկա 2-րդ հատորի գլխավոր խմբագիր (Պրայեգոր, 2010)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.meaningfulworld.com և կամ գրել DrKalayjian@Meaningfulworld.com. Եթե ցանկանում եք թրեյնինգի ավարտին ստանալ սերտիֆիկատներ, կխնդրենք՝ գրեք Ձեր անունն ու ազգանունը և ուղարկեք հետևյալ հասցեին՝ DrKalayjian@Meaningfulworld.com

Կոնտակտային անձ՝ 077132004, 091162004