«Ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանը». քննարկում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում  «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանը» խորագրով քննարկում։

Բանախոսներ Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունը, Նինա Կարապետյանցը, Նազելի Բաղդասարյանն ու Գևորգ Ղուկասյանը խոսեցին  ատելության խոսքի սահմանների, խոսքի ազատության և ատելության խոսքի տարանջատման, բռնության ու անհանդուժողականության քարոզների պատասխանատվության քրեականացման, սպառնալիքներին արձագանքելու մեթոդների ու այլ հարցերի շուրջ:

Ատելության խոսքն ու բռնության կոչերն ավելի լայն տարածում են ստանում հատկապես սոցիալական ցանցերում և այդ առումով բացակայում են հստակ օրենսդրական կարգավորումները։

Բանախոսները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  և այդ ուղղությամբ Ազգային ժողովում տարվող աշխատանքները:

Խոսնակները պատասխանեցին նաև ուսանողների հարցերին, ծավալվեց արդյուանվետ քննարկում: