ՇՊՀ-ում մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները։

Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցները։

Շիրակի պետական համալսարանում առաջին անգամ կազմակերպվող դասընթացով վերապատրաստվում են 12 շահառուներ։