ՇՊՀ-ի քոլեջը հայտարարում է 2022-2023 ուստարվա ընդունելություն

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի քոլեջը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելության տեղերի քանակը
Անվճար ուսուցման Վճարովի ուսուցման Ընդամենը
Սոցիալական աշխատանք 15 10 25
Նախադպրոցական կրթություն 15 10 25
Շուկայաբանություն 4 21 25
Զբոսաշրջություն 4 21 25
Գրադարանային գործ 15 10 25

Բոլոր մասնագիտությունների համար ուսման տևողությունը 3 տարի է, վճարովի ուսուցման վարձավճարը՝ 120.000 ՀՀ դրամ:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 15-ն է:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ քոլեջի ընդունող հանձնաժողովին յուրաքանչյուր  աշխատանքային  օր  ժ. 10:00-17:00,  հետևյալ հասցեով՝  ք. Գյումրի, փ. Շիրակացու 21/5, կամ զանագել՝ 093-22-35-46, 077-61-75-25: