ՇՊՀ-ում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։

Շիրակի պետական համալսարանում արդեն 2-րդ անգամ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանքային ընթացք։

ՇՊՀ-ի վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանն էլ ուսուցիչներին ներկայացրեց վերապատրաստման կարգը, ժամկետները, հստակեցրեց աշխատանքային օրակարգը, պատասխանեց նրանց հարցերին։

Շիրակի մայր բուհում 12 մասնագիտություններով կվերապատրաստվի 176 ուսուցիչ։