Աշխատանքային հանդիպում ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում

Ճանաչողական այցով հուլիսի 29-ին ՇՊՀ-ում էին «Ագրոբիոտեխնոլոգիայի կենտրոն» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, Նյու Ջերսիի պետական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Չիկինդասը, ՀԱԱՀ սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենս․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը, ԵՊԲՀ-ի ռազմական բժշկության ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը։

Հյուրերն հանդիպում ունեցան համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոբիոտիկների, որպես սննդային շղթայի կարևոր բաղադրիչի նշանակությանն առնչվող հարցեր, նախանշվեցին հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի մշակման ուղիներ, որոնք կնպաստեն պրոբիոտիկների կիրառմանը տարբեր արտադրական գործընթացներում։ Քննարկվեցին նաև միջազգային կարևոր նախագծերում համատեղ աշխատելու հնարավորությունները։