Հավաստագրեր ստացան նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար ՇՊՀ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացի մասնակիցները

Շիրակի պետական համալսարանում այսօր հավաստագրեր ստացան նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի մասնակիցները։

Դասընթացի մասնակիցներին ողջունեց և հետագա հաջողություններ մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ կարևորելով նախադպրոցական կրթության կազմակերպման ոլորտում հմուտ և բանիմաց ղեկավարների պատրաստումը։

Շիրակի պետական համալսարանում առաջին անգամ կազմակերպված դասընթացին մասնակցեցին ու վկայագրեր ստացան 11 շահառուներ։