Հայտարարություն

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության՝ 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված (ազատված), տեղափոխվող  ուսանողներին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2022-2023ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2022 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 16՝ 9:00-ից 18:00:

        Թղթային տարբերակը՝ ՇՊՀ-ումհասցեն՝ք. Գյումրի,Պ.Սևակի 4), էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:

         

       Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանքը,
3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը(առկայության դեպքում),
4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը (ըստ անհրաժեշտության):

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 27770