Մեկնարկել է բուհերի թափուր տեղերի հայտագրումը

Մեկնարկել է բուհերի 2022թ. ընդունելության թափուր տեղերի հայտագրումը

2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման թափուր տեղերի հայտագրումը կիրականացվի մինչև հուլիսի 26-ը առցանց` dimord.am կայքում:

Թափուր տեղերի համար կարող են դիմել հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները, ովքեր միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

ՇՊՀ թափուր տեղերի ցանկը՝ այստեղ