Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակների մրցույթ` 2019-2020թթ նոր ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է)  խրախուսելու և նպաստելու բարձր
առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած
մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում (առկա համակարգում) սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  16;  7,5 ;  3,3  կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից՝ https://aef.am/applic/item/7, և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը )  ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):

Հիշեցնենք, որ Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանից այս ուս․տարվա համար հովանավորվում են հետևյալ մասնագիտությունները․
* Կենսաբանություն
* Աշխարհագրություն
* Մաթեմատիկա
* Ֆիզիկա
* Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
* Դեղագործական քիմիա
* Հաշվապահական հաշվառում և հարկում
* Քարտեզագրություն և կադաստրային գործ
* Տեղեկաատվական տեխնոլոգիաներ

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85: