Արտթերապիայի գործնական պարապմունք ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շրջանակում հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ ուսանողների հետ հանդիպում ունեցավ հոգեբանական գիտ․ թեկնածու, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական  համալսարանի դասախոս Վարվառա Սիդորովան։

Պրակտիկ հոգեբանը սեմինար-քննարկում անցկացրեց «Թերապիա՝ արտահայտված արվեստով» թեմայով, անդրադարձավ արտթերապիայի նպատակներին, խոսեց դրա՝ որպես ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի, մեթոդների, խնդիրների մասին, ներկայացրեց կապը գիտության և արվեստի, հոգեբանության և արվեստի միջև։

Վարվառա Սիդորովան նաև գործնական առաջադրանքներ տվեց ուսանողներին, ապա նրանց ներգրավմամբ համալսարանի բակում տերևներով ու խնձորներով արտթերապիայի գործնական պարապմունք անցկացրեց։