ՇՊՀ-ում կայացավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 19-ին ՇՊՀ-ում կայացավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին առկա և առցանց եղանակներով մասնակցում էր 16 անդամ։

Օրակարգով նախատեսված առաջին հարցը ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի՝ Շիրակի պետական համալսարանին հավատարմագրելու մասին որոշման քննարկումն էր։ ՇՊՀ -ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հակիրճ ներկայացրեց հանձնաժողովի նշած խնդիրները, դրանց վերացման ծրագիրն ու իրականացման ժամկետները, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։

Հաջորդ հարցը ՇՊՀ-ի՝ 2023-2027 թթ.-ի զարգացման ռազմավարական ծրագրի հաստատման մասին էր: Զեկույցով կրկին հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորը՝ ներկայացնելով ռազմավարական ծրագրի առանցքային դրույթները։ Հոգաբարձուների խորհրդի անդամները ևս ելույթներ ունեցան, ներկայացրեցին իրենց կարծիքն ու դիտարկումները համալսարանի համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթի մասին, ստացան իրենց հարցերի պատասխանները։ Ելույթներ ունեցան նաև նիստին ներկա ՇՊՀ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ։

Քննարկումներից հետո ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության և հաստատվեց։

Հոգաբարձուների խորհուրդը որոշում ընդունեց նաև ՇՊՀ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետը «Հասարակական գիտությունների ֆակուլտետ» վերանվանելու մասին՝ հիմք ընդունելով ՇՊՀ-ի գիտական խորհրդի համապատասխան որոշումը։

Նիստն քննարկվեցին այլ հարցեր ևս։