ՇՊՀ-ի ուսանողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Բաբկեն Չոբանյանի հետ հանդիպում-քննարկումը Շիրակի պետական համալսարանում անցավ լեփ-լեցուն դահլիճում, մտերմիկ ու անմիջական զրույցի ձևաչափով։
Հանդիպումը նախատեսվածից երկար տվեց, դերասանը պատասխանելով ուսանողների տարատեսակ հարցերին՝ հորդորեց դժվարություններն ու խնդիրները դիտարկել որպես ինքնակատարելագործման հնարավորություն և ցանկացած գործում սեր ներդնել։
ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիպումը կազմակերպվել էր «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շրջանակում։