Դեղագործական քիմիա մասնագիտության ուսանողների պրակտիկան՝ բուսաբուժության կենտրոնում

Հոկտեմբերի 17-ին  ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և դասախոսներ`   Լ.Մելքոնյանը, Ռ.Խուրշուդյանը առարկայան ուսումնական պրակտիկան անցկացրեցին «Արտեմիսիա» բուսաբուժության կենտրոնում: Պրակտիկան իրականացվեց «Ֆարմակոգնոզիա» դասընթացի շրջանակներում։

Ուսանողները կենտրոնում ուսումնասիրեցին տարատեսակ դեղաբույսեր, դրանցից պատրաստված բուժամիջոցները և ծանոթացան դրանց պատրաստման տեխնոլոգիաներին: