ՇՊՀ ուսանողներն այցելել են Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Հոկտեմբերի 18-ին Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող «Գործարարություն և վարչարարություն» ամբիոնի ուսանողները ֆակուլտետի դեկան Բ. Պողոսյանի և ամբիոնի վարիչ Ա. Մկրտչյանի  ղեկավարությամբ այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Անցկացվեց զրույց-քննարկում «Դրամը որպես մշակույթ» և «Դրամը որպես անկախության խորհրդանիշ» թեմաներով։ Ուսանողներին ներկայացվեց ԿԲ գործառույթները, դրամի գործառույթները։ Այցելության ժամանակ ուսանողներին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական դրամի և Հայաստանում դրամաշրջանառության պատմությանը։ Ճանաչողական այցն ամփոփվեց Հաղարծին վանական համալիր այցելությամբ։