ՇՊՀ-ՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամը հայտարարում  է մրցույթ հիմնադրամի աշխատողների և սովորողների սննդի կազմակերպման և սպասարկման օբյեկտների՝ բուֆետների աշխատանքն առանձին կազմակերպության կամ անհատ ձեռներեցի միջոցով իրականացնելու նպատակով:

Բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00 -18:00 -ն ներկայանալ ՇՊՀ գլխավոր մասնաշենք՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեով, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների, ծրագրավորման, հաշվապահական հաշվառման բաժնում ծանոթանալ մրցույթի պայմաններին և մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը, տեղական ժամանակով ժամը 18:00 -ն փակ, կնքված ծրարով ներկայացնել մրցույթի մասնակցության հայտ, որը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝

  • պետական գրանցման վկայականի պատճենը,
  • հանրային սննդի կազմակերպման բնագավառում փորձառության մասին գրավոր տեղեկատվություն,
  • լրացված դիմում-հայտը:

Մրցույթը կայանալու է սույն թվականի նոյեմբերի 1-ին, ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեում գտնվող ՇՊՀ գլխավոր մասնաշենքում:

Տեղեկությունների համար զանգահարել 093-54-18-82 կամ 094-22-10-97 հեռախոսահամարներով:

23.10.2019թ.