Ոչ ֆորմալ կրթական դասընթացների շարք ՇՊՀ-ում

«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը Շիրակի պետական համալսարանում կազմակերպում է աննախադեպ ոչ ֆորմալ կրթական դասընթացների շարք։ Դասընթացները նախատեսված են ուսանողների կարողությունների և հմտությունների զարգացման, ուսանողների հզորացման և իշխանավորման համար։ Դասընթացի մասնակիցները հնարավարություն կունենան ձեռք բերել գիտելիքներ այնպիսի ոլորտներում, որոնց վերաբերյալ իմացությունն ու իրազեկվածությունը քաղաքացիական պարտք է և լավագույն միջոցն ինքնազարգացմամբ ու ինքնակրթությամբ զբաղվելու համար։

Թեմաներ`

 Մեդիագրագիտություն (մանիպուլյացիաներ, փաստերի ստուգում և ճշգրտում),

 Քննադատական մտածողություն (բովանդակությունների ստեղծում և վերլուծություն)

 Քաղաքացիական հասարակություն և մասնակցությունը որոշումների կայացման հարցում

 Մարդու իրավունքներ և ազատություններ, մարդու իրավունքների մոտեցումը (կրթության իրավունք, ազատ խոսքի արտահայտման իրավունք, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք)

 Տեղական ինքնակառավարման մարմինները և ինքնակառավարման այլ մարմիններ (մասնակցության ցուցաբերումը, թափանցիկություն և հաշվետվողականություն)

Դասընթացները վարելու են ոլորտի լավագույն փորձագետները:

Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հղումով