«Հայ կամավորների միությունը» և «Դեպի Հայք» հիմնադրամը մեկնարկում են «Local Volunteering» ծրագրի երրորդ փուլը
Դեպի Հայք Հիմնադրամը (Birthright Armenia) և Հայ Կամավորների Միությունը (Armenian Volunteer Corps) հայտարարում են հայաստանաբնակների համար նախատեսված ծրագրի 3-րդ փուլի մեկնարկը։ Հայ Կամավորների Միությունը և Դեպի Հայք Հիմնադրամը իրենց ստեղծումից ի վեր (hամապատասխանաբար 2000 և 2004թթ.) հանձն են առել Հայաստանում խրախուսել կամավորությունը օտարերկրացիների և սփյուռքահայերի շրջանում: Հայ Կամավորների Միությունը և Դեպի Հայքը տարիներ շարունակ համագործակցում են երկրի առաջատար կազմակերպությունների հետ՝ վերջիններիս կարիքները համապատասխանեցնելով կամավորների ներուժին։ Սույն ծրագրի նպատակն է զարկ տալ կամավորության մշակույթի զարգացումը նաև տեղացիների շրջանում։ Առաջին երկու փուլերի
