Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործընթացի մեկնարկային  ժամկետները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող  ուսանողներին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի բակալավրի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2021 թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 15ներառյալ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով.

       ա) Էլեկտրոնային տարբերակը՝  ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝

           info@shsu. am:

        բ) Թղթային տարբերակը՝  համալսարանում՝ հասցեն՝ք. Գյումրի, Պ.Սևակի 4:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանքը,
3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 27770