«XV ՄԱՇԵՐՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Վիտեբսկի Պ. Մ. Մաշերովի անվան պետական համալսարան» կրթական հաստատությունում 2021 թ.-ի հոկտեմբերի 22-ին կայանալու է «XV մաշերովյան ընթերցումներ» ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական գիտաժողովը:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս/թ սեպտեմբերի 12-ը լրացնել հայտը https://conf.vsu.by հղմամբ՝ կցելով զեկույցի նյութերը: Նյութերի ձևավորման պահանջներին, գիտաժողովի ուղղություններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ.

https://vsu.by/sobytiya/anonsy/6050-nauchno-prakticheskaya-konferentsiya-xv-masherovskie-chteniya.html

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com):