ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ

ՀՀ կառավարությունը ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում  Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի առկա, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին:

2021-2022 ուստարում ուսումնառող բոլոր այն ուսանողները, ովքեր ընդգրկված են  ընտանեկան նպաստ համակարգում իրենց ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը՝ անձնագրի պատճենի հետ միասին կարող են ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման 3-րդ կետի համաձայն 2021 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծություն է  սահմանվել`  28.00 միավորը:

Բացի այդ, պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում է տրամադրում համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի առկա, հեռակա ուսուցման համակարգի սոցիալական աջակցություն ստացող՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած ուսանողներին (նշված համայնքների ցանկին կարող եք ծանոթանալ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում):

Վերոնշյալ կարգավիճակ ունեցող ուսանողներն  իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթերը  (տեղեկանքները)՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ միասին կարող են ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ-ի սեպտեմբերի  15-ը  ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Վերոնշյալ փոխհատուցման հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատ կամ ուսանողների աջակցության, բուհգործատու համագործակցության բաժին: