«Հայ կամավորների միությունը» և «Դեպի Հայք» հիմնադրամը մեկնարկում են «Local Volunteering» ծրագրի երրորդ փուլը

Դեպի Հայք Հիմնադրամը (Birthright Armenia) և Հայ Կամավորների Միությունը (Armenian Volunteer Corps) հայտարարում են հայաստանաբնակների համար նախատեսված ծրագրի 3-րդ փուլի մեկնարկը։ 

Հայ Կամավորների Միությունը և Դեպի Հայք Հիմնադրամը իրենց ստեղծումից ի վեր (hամապատասխանաբար 2000  և 2004թթ.) հանձն են առել Հայաստանում խրախուսել կամավորությունը օտարերկրացիների և սփյուռքահայերի շրջանում: 

Հայ Կամավորների Միությունը և Դեպի Հայքը տարիներ շարունակ համագործակցում են երկրի առաջատար կազմակերպությունների հետ՝ վերջիններիս կարիքները համապատասխանեցնելով կամավորների ներուժին։ Սույն ծրագրի նպատակն է զարկ տալ կամավորության մշակույթի զարգացումը նաև տեղացիների շրջանում։ 

Առաջին երկու փուլերի ընթացքում ծրագրին են միացել 30-ից ավել տեղացի մասնակիցներ, որոնք կամավորական աշխատանքներ և պրակտիկա են իրականացրել Երևանի ու Գյումրիի առաջատար կազմակերպություններում: Մասնակիցներից ոմանք այժմ աշխատում են նույն կազմակերպություններում:

Ուստի, եթե Դուք ուսանող եք կամ շրջանավարտ և փնտրում եք փորձառություն ձեռք բերելու հնարավորություն, կամ եթե արդեն փորձառու մասնագետ եք և ցանկություն ունեք այս կամ այն ոլորտում կիսվել Ձեր գիտելիքներով, ապա այս ծրագիրը ճիշտ Ձեզ համար է։ 

Ծրագրի առավելություններն են 

  • Մասնակցի գիտելիքների ու փորձի վրա համապատասխանեցված կամավորական աշխատանք`  ընտրված ավելի քան 1200 գործընկեր կազմակերպությունների ցանցից 
  • Անձնական և մասնագիտական կապերը տեղական և միջազգային մակարդակով ընդլայնելու հնարավորություն
  • Ամենշաբաթյա էքսկուրսիաներին, տեղացի փորձագետների հետ անցկացվող ֆորումներին և համայնքային զարգացման միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: 

 

Ծրագրին կարող են մասնակցել անձինք, ովքեր 

  • 21 և ավելի տարեկան են 
  • Ծնվել են Հայաստանում և առնվազն վերջին 3 տարիներին ապրել են այստեղ 
  • Ունեն առնվազն բակալավրի աստիճան 
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն 

 

ԿԱՐԵՎՈՐ. Ծրագրին միանալու դեպքում Ձեզանից ակնկալելու ենք լիարժեք ներգրավվածություն ըստ նախնական համաձայնեցված ժամանակացույցի: 

 

Ծրագրի տևողությունը 

  • Նվազագույնը 1 ամիս, առավելագույնը 6 ամիս 
  • Նվազագույնը 20 ժամ շաբաթական աշխատանք 

 

Ծրագրի անցկացման վայրը՝ Գյումրի (Գյումրիում մշտական բնակության վայր ունեցողների համար) 

 

Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է 

  • Անցնել ներդրված հղմամբ և լրացնել առցանց հայտը 
  • Կցել ինքնակենսագրականը (CV) առցանց հայտադիմումին: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի Սեպտեմբերի 15-ը։  
  • Ուղարկել 1 երաշխավորական նամակ (reference letter) info@avc.am էլ հասցեին անմիջապես հեղինակի անձնական/աշխատանքային էլ հասցեից։ Հեղինակը բացառապես պետք է լինի դիմորդի դասախոսը կամ աշխատանքային/կամավորական գործունեության ղեկավարը  

 

Նախապատվությունը կտրվի դիմորդներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և/կամ աշխատանքային փորձ հետևյալ  ոլորտներում.  

  • Գործարար կառավարում, ծրագրերի կառավարում 
  • ՏՏ, համակարգչային դասընթացների վարում 
  • Մեդիա, շուկայագիտություն, հասարակայնության հետ կապեր 
  •  Քաղաքագիտություն, հանրային կառավարում, միջազգային կապեր, մարդու իրավունք 

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագրին մասնակցությունը խիստ սահմանափակ է և մրցակցային Կդիտարկվեն միայն համապատասխան որակավորում ունեցող դիմորդները։

Ծրագրին գրանցվելը և մասնակցելը ԱՆՎՃԱՐ է։ Աշխատանքը լինելու է բացառապես կամավորության հիմունքներով։ 

 

Հավելյալ տեղեկությունների համար՝
Էլ հասցե՝ info@avc.am 

Հեռ՝ +374 10540037 

https://www.facebook.com/Armenianvolunteer/photos/a.130733783637300/4357791374264832/