ՇՊՀ-ն 2021/2022 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտությունների ցանկ

Ընդունելության համար հարկավոր է ներկայանալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով ս.թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 24-ը, հետևյալ փաստաթղթերով՝

  1. Դիմում-հայտ (լրացվում է տեղում)
  2. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, կամ մասնագիտական տեխնիկական
    կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  3. 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  5. զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  6. Ընդունելության կարգի 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են.
    համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  7. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  8. տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  9.  «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
  10. առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
  11. ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
  12. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, ՆԶՊ մասնագիտությունների դիմորդները ներկայացնում են նաև առողջության մասին տեղեկանք՝ պոլիկլինիկայից (նախկին 086 ձև),
  13. ՇՊՀ 11802024816700 հաշվեհամարին քննությունների և փաստաթղթերի ընդունման համար մուծված գումարի անդորրագիր (մեկ քննություն հանձնելու դեպքում 3000, երկու քննության դեպքում՝ 4500 դրամ):

Անկախ քննության արդյունքից, գումարը հետ չի վերադարձվում:

Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է սույն կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները՝ էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:

ՇՊՀ ընդունող հանձնաժողով

+37493743051

+31269494

admisscom@shsu.am