«Ուսուցիչների կրթությունը. ձևավորման պատմությունը և զարգացման վեկտորները» միջազգային գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը 2021 թ.-ի հոկտեմբերի 14-15-ը կազմակերպում է «Ուսուցիչների կրթությունը. ձևավորման պատմությունը և զարգացման վեկտորները» միջազգային գիտագործնական գիտաժողով, որը նվիրված է մանկավարժության ֆակուլտետի 100-ամյակին: Գիտաժողովը կանցկացվի խառը չևաչափով՝ կիրառելով YouTube-ում BigBlueButton վեբ-հեռարձակման ծրագրակազմը, որին կարող են մասնակցել գիտնականներ, դասախոսներ, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսուցիչներ, նախադպրոցական և հանրակրթական հաստատություննների ղեկավարներ և աշխատակիցներ:

Գիտաժողովի արդյունքում նախատեսվում հրապարակել գիտական աշխատանքների էլեկտրոնային հավաքածու, որը կտեղադրվի նաև Ռուսաստանի գիտության մեջբերման ինդեքսում՝ РИНЦ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  1. Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանում հոգեբանական և մանկավարժական մտքի հիմնարար գիտական ​​դպրոցների զարգացում,
  2. նախադպրոցական մանկության հիմնախնդիրների գիտական ​​հետազոտություն,
  3. կրթության զարգացման վեկտորները հիմնական դպրոցում,
  4. բարձրագույն կրթության դասավանդման պրակտիկայի զարգացման պատմությունը և հեռանկարները,
  5. կրթությունը XXI դարում. նոր մարտահրավերներ,
  6. սոցիալական ներառումը որպես նոր մանկավարժության ուղեցույց,
  7. ավանդույթներ և նորամուծություններ կրթության բոլոր մակարդակների ուսուցիչների մասնագիտական ​​վերապատրաստման գործում:

 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 25 –ը գրացվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms:

Информационное письмо_100 лет_ИТОГ_версия от 11.08.2021