Մասնակցության վկայագրեր ՇՊՀ աշխատակիցներին

Շիրակի պետական համալսարանն ընդլայնում է իր միջազգային համագործակցության շրջանակներն ու ձևաչափը՝ փորձելով դրանք առավելագույնս համապատասխանեցնել համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի մարտահրավերներին: Մասնավորապես՝ միայն 2020-2021 ուստարվա ընթացքում կնքած շուրջ 10 համագործակցության պայմանգրերի շրջանակներում նախատեսված է առցանց տարբերակով անցկացնել գիտահետազոտական, կրթամշակութային և ուսումնական աշխատանքներ գործընկեր համալսարանների հետ:

Այդպիսի համագործակցության արտահայտություն էր Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանի մասնաճյուղի՝ Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտի կողմից 2021թ. հունիսի 29-ին առցանց տարբերակով անցկացված «Հասարակությունը և կրթությունը համավարակի պայմաններում. հումանիտար և բժշկական ասպեկտներ» թեմայով միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսը, որին Շիրակի պետական համալսարանից մասնակցեցին 4 աշխատակիցներ՝ Ե. Սերոբյան, Լ. Ղուկասյան, Ս. Սողոյան և Գ. Մինասյան: Նրանց շնորհվել են մասնակցության վկայագրեր:

Ե. Սերոբյան

Գ. Մինասյան

Լ. Ղուկասյան

Ս. Սողոյան