Նոր մագիստրոսական մասնագիտություններ ՇՊՀ-ում

Հաշվի առնելով հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառման գործընթացը և մարզի աշխատաշուկայում հատուկ մանկավարժների  և լոգոպեդների  խիստ կարիքը՝ ՇՊՀ-ն 2020-2021 ուսումնական տարում մագիստրատուրայի կրթական ծրագրով ընդունելություն կիրականացնի 2 նոր մասնագիտություններով՝«Հատուկ մանկավարժություն» և «Լոգոպեդիա»:

Մագիստրոսական ծրագրերը կազմվել են միջազգային մագիստրոսական կրթական ծրագրերի չափանիշներին համապատասխան և միտված են բավարարելու ժամանակակից աշխարհի աշխատաշուկայի մի շարք կարևոր պահանջներ և կարիքներ:

Ուսումնառությունից հետո շրջանավարտները կկարողանան աշխատանք գտնել դպրոցներում, նախակրթարաններում, մանկապարտեզներում, համաբուժարաններում, հոգեբանական-զարգացնող կենտրոններում։

Սիրելի՛ դիմորդ, եթե դու հոգատար ես,  ապրումակցող և սիրում ես երեխաներին, սպասում ենք քեզ ՇՊՀ-ում։