ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը դպրոցների շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,

Անտես առնելով այսօրվա փորձությունները՝ ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ:

Կիսելով կյանքի նոր շեմին գտնվելու ձեր պատանեկան ուրախությունը՝ մաղթում եմ բոլորիդ անշեղ առաջընթաց և դժվարությունների հաղթահարման վճռականություն, աներեր կամք ու տոկունություն:

Այսուհետ ձեր առջև բացվում են նոր հորիզոններ: Ապագա մասնագիտությունն ընտրելիս հետևե՛ք ձեր հոգու ձայնին, վստահե՛ք ձեր կարողություններին և աներկմիտ գնացեք ձեր երազանքի հետևից:

Չմոռանաք նաև, որ դուք ավագ սերնդի հաղթանակների ժառանգորդն եք և պատվով պետք է շարունակեք նրանց գործը՝ ի շահ հայրենյաց հզորության և հուսալի ապագայի:

Այս տարի չհնչեց վերջին զանգը, բայց թող ձեր կյանքում մշտապես ղողանջեն հաղթանակների զանգերը՝ ավետելով առաջընթաց և բարգավաճում:

Հիշե՛ք՝ հայրենյաց հույսն ու ապագան դուք եք:

Բարի՛ երթ ձեզ: