ՇՊՀ-ն հայտարարում է առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2020/2021 ուստարվա ընդունելություն

Սիրելի´ դիմորդներ, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա ընդունելություն:


Ընդունելության սկզբունքներն ու մասնագիտությունների ցանկը՝ ըստ տեղերի, քննությունների և ուսման վարձի չափի


Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանին՝ gevorg_asatryan@shsu.am էլ. հասցեով կամ 093 74-30-51 հեռախոսահամարով:

Մաղթում ենք ձեզ հաջողություն և սիրով սպասում Շիրակի մայր բուհում: