Հայտարարություն

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ուսանողների վարկանիշավորման և խրախուսման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հունիսի 26-ը:

Բոլոր այն ուսանողները, ովքեր քննաշրջանով կամ այլ խնդիրներով պայմանավորված հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթին, ստանում են ևս մեկ հնարավորություն իրենց հայտերը ներկայացնելու համար:

 

Հիշեցնում ենք, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ծավալել են գործունեություն հետևյալ ոլորտներում`

  • Ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպչական
  • Գիտական, գիտահետազոտական և գիտակազմակերպչական
  • Հասարակական

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունիսի 26-ը ժամը 18:00-ն sss@shsu.am էլփոստի հասցեին ներկայացնել դիմում և լրացնել ձևաթուղթը` կցելով վերոնշյալ ոլորտներում Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և մոգը հաստատող փաստաթուղթը:

Հարցերի համար կարող եք գրել նամակ ՇՊՀ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին կամ sss@shsu.am էլփոստի հասցեին:

 

Մրցույթն անցակցվում է ըստ ըստ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսնողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹ