Կյանքից անժամանակ հեռացավ Շիրակի մայր բուհի արխիվավար Անժելա Էլոյանը

Ցավով հայտնում ենք, որ հունիսի  12-ին կյանքից անժամանակ հեռացավ Շիրակի պետական համալսարանի արխիվավար Անժելա Էլոյանը։ Մենք կորցրեցինք մեր ազնիվ, բարի, բանիմաց ու սկզբունքային գործընկերոջը, ում վառ կերպարը, բարի համբավը և լուսավոր հիշատակը միշտ կպահենք մեր սրտերում։ Ցավակցում ենք հարազատներին և կիսում նրանց վիշտը։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժ.18:00-ին, «Անի» թաղամասի Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում, հուղարկավորությունը՝  հունիսի 14-ին: