ԳՊՀ-ում գիտաժողովին մասնակցության համար հավաստագրեր են ստացել ՇՊՀ-ի ուսանողները

Շիրակի պետական համալսարանի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի 3 ուսանող այսօր հավաստագիր ստացավ մայիսի 11-12-ը Գորիսի պետական համալսարանի ՈՒԳ ընկերության կողմից կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովին մասնակցության համար։

Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը հանձնելով հավաստագրերը՝ կարևոր համարեց բուհերի համագործակցության շրջանակում գիտաժողովներին ուսանողների ակտիվ մասնակցությունը և հատկապես բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում։ Ռեկտորի պաշտոնակատարը խորհուրդ տվեց ուսանողներին չբավարարվել ձեռքբերածով, ընդլայնել հետազոտությունների շրջանակը և իրենց դրական օրինակով ոգևորել մյուսներին։