«Դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմներ և ծրագրավորում» խորագրով ամառային դպրոց ՇՊՀ-ում
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնը ս/թ հուլիսի 1-ից օգոստոսի 31-ն առցանց եղանակով կազմակերպում է ամառային դպրոց «Դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմներ և ծրագրավորում» խորագրով՝ առանց տարիքային սահմանափակման: Ամառային դպրոցը ներառում է հետևյալ ուղղությունները.
- «Դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմներ և ծրագրավորում C++ միջավայրում»,
- «Դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմներ և ծրագրավորում Python միջավայրում»,
- «Դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմներ և ծրագրավորում JavaScript միջավայրում»:
Հարցազրույցի միջոցով ընտրված մասնակիցներից կձևավորվեն 10-12 հոգանոց խմբեր, որոնց ուսուցումն անվճար է լինելու:
Ամառային դպրոցի ուղղություններից որևէ մեկին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև կցված Հայտը և ուղարկել oinf-club@rambler.ru էլեկտրոնային հասցեին:
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 25-ը ներառյալ, ժամը 16:00, իսկ հարցազրույցն անցկացվելու է առցանց եղանակով, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկացվելու է:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգել 093 133 513 հեռախոսահամարով: