Կայացավ ՇՊՀ-ի գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որին 39 անդամներից մասնակցում էր 32-ը։

Նիստի օրակարգում էին 2020-21 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերլուծությունը, բարելավման նպատակով բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլաններում փոփոխությունների առաջարկները, որոնք քննարկվեցին և ընդունվեցին համապատասխան որոշումներով։

Գիտական խորհրդի անդամների քվեարկությամբ ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ․ թեկնածու Լ․ Մարգարյանի հեղինակությամբ ներկայացված «SPSS համակարգչային փաթեթի որոշ կիրառություններ» ուսումնամեթեդական ձեռնարկը երաշխավորվեց տպագրության։

Օրակարգի վերջին հարցով անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, պատմական գիտ․ թեկնածու Ինգա Ավագյանին «Հնագիտություն» մասնագիտությամբ շնորհել դոցենտի գիտական կոչում և միջնորդել ՀՀ ԲՈԿ՝ հաստատելու այդ որոշումը և ամրագրելու համապատասխան դիպլոմով: