Հայտարարություն

ՇՊՀ ուսանողներին և աշխատակիցներին

Հարգելի՛ գործընկերներ.

Տեղեկացնում եմ Ձեզ,  որ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի՝ «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Հետևաբար, անհրաժեշտ է ՇՊՀ-ում բացառել ցանկացած քաղաքական գործունեություն, քարոզչություն և քաղաքականության հետ առնչություն ունեցող կազմակերպությունների կողմից բարեգործական նպատակով որևէ միջոցառում:

Ուստի հորդորում եմ ՇՊՀ-ում Ձեր ուսումնառության և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում զերծ մնալ ինչպես քաղաքական շահարկումներից, այնպես էլ ուսումնական հաստատությունում քաղաքական գործունեության և/կամ քարոզչության ցանկացած դրսևորումներից, իսկ նմանատիպ փաստերի հայտնաբերման և/կամ արձանագրման դեպքում դիմել իրավապահ մարմիններին:

Հարգանքով՝

     
                                    Ռեկտորի ԺՊ                                             Ե. Սերոբյան

17.06.2021թ.