ՇՊՀ-ում իրականացված «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում

 Հունիսի 18-ին «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով  Շիրակի պետական համալսարանում էր «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության խորհրդատու Նարինե Խաչատրյանը։

Խորհրդատուն զրուցեց ծրագրի ղեկավարի, համակարգողների, շահառու ուսանողների և դասախոսների հետ՝ գնահատելու   «ՆՈՐԿԵՆՏ»  ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը կրթության որակի, ուսանողների առաջադիմության և դասախոսների՝ դասը կազմակերպելու արդյունավետության վրա։

Հիշեցնենք, որ  2017 թվականից մեկնարկած «ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրն  իրականացվել է  Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում։

Կրթական նոր տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել են ուսումնական նյութեր և անցկացվել  կարճաժամկետ դասընթացներ՝ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման և կայուն զբոսաշրջության զարգացման  ուղղություններով:

«ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի վերջնարդյունքներից է համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացումը, մասնավորապես՝ շարունակական կրթության կենտրոնի և երկու ռեսուրս-կենտրոնների կահավորումը, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի և մարզասարքերի ձեռքբերումը։