Հայտարարություն

Սիրելի ուսանողներ

Մեկնարկում է ուսանողների վարկանիշավորման և խրախուսման գործընթացը, (ըստ Շիրակի ՄՆալբանդյանի անվան պետական համալսարանի ուսնողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի), որին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ծավալել են գործունեություն հետևյալ ոլորներում`

  • Ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպչական
  • Գիտական, գիտահետազոտական և Գիտակազմակերպչական
  • Հասարակական

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 17-ը ժամը 18:00-ն sss@shsu.am էլփոստի հասցեին ներկայացնել դիմում և լրացնել ձևաթուղթը` կցելով վերոնշյալ ոլորտներում Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և մոգը հաստատող փաստաթուղթը:

Հարցերի համար կարող եք գրել նամակ ՇՊՀ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին կամ sss@shsu.am էլփոստի հասցեին:

__

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹ