ՇՊՀ-ի բակում ծառուղի է հիմնվել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ուսանողների և շրջանավարտների

Շիրակի պետական համալսարանի բակում հիմնվել է ծառուղի՝ նվիրված Արցախյան 2-րդ պատերազմում զոհված ՇՊՀ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակին, «ԷՅ-ԹԻ-Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Տնկվել է ավելի քան 4 տասնյակ թույա ծառ, որոնք խորհրդանշում են նոր կյանքի սկիզբն ու հարատևությունը։

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն այսօր շնորհակալագիր ու հուշանվեր է հանձնել «ԷՅ-ԹԻ-Փի» (ARMENIA TREE PROJECT) բարեգործական հիմնադրամի ներկայացուցչին արդյունավետ համագործակցության համար։