Ցանկանո՞ւմ եք աշխատել Գերմանիայի խորհրդարանում

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Բեռլինի Տեխնիկական համալսարանի հետ, հինգ ամսով հրավիրում է Բեռլին` մասնակցելու Միջազգային Խորհրդարանական Կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրին:

Ծրագիրը տևում է  2022 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ.-ի հուլիսի 31-ն է:

Մանրամասներին ծանոթանալու համար դիտեք այստեղ:

Մանրամասների համար դիմել  ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:00-16:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով: