ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի հայտարարություն

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալասարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին ՇՊՀ գլխավոր մասնաշենքում:

Օրակարգի նախագիծ.

  1. ՇՊՀ ՀԽ անդամներ Գայանե Շագոյանի եւ Հայկակ Արշամյանի ՀԽ անդամությունից հրաժարականների դիմումների ներկայացում եւ ի գիտություն ընդունում:
  2. ՇՊՀ ՀԽ անդամ Ամալյա Ենգոյանի լիազորությունների դադարեցման հարցը:
  3. ՇՊՀ հաստիքացուցակի վերանայումների առաջարկությունների քննարկում եւ հաստատում: Հաստիքացուցակի առաջարկվող փոփոխությունների նախագծի փաթեթը՝ 19 թերթից ներկայացվում է կից: Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:
  4. ՇՊՀ բուֆետի աշխատանքի ֆինանսական հաշվետվության ներկայացում եւ քննարկում: Բացվածքը էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հոգաբարձուներին: Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:
  1. ՇՊՀ-ի կանոնադրության խմբագրում. «ՇՊՀ կանոնադրության 102  և 110  կետերից հեռացնել «նիստին ներկա» բառերը»: Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:
  2. ՇՊՀ գիտական խորհրդի՝ ՇՊՀ կանոնադրությանը համապատասխան վերակազմավորման ընթացքի մասին: Հաղորդում է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյանը:
  3. ՇՊՀ ուսանողական խորհրդից հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության եւ պատվիրակման ընթացքի մասին հաղորդում: Զեկուցում է ՇՊՀ ՈՒԽ նախագահը:
  4. ՇՊՀ հավատարմագրման գործընթացը: Հրավիրել պատասխանատուներին՝ հարցուպատասխանի:
  5. Այլ հարցեր.
  • Իրազեկում ՇՊՀ Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հ. Խորիկյանի դիմումի մասին ՀՀ ԿԳՆՄՍ նախարության արձագանքի վերաբերյալ:
  • ՇՊՀ ռեկտորի ընտրությունների հետ կապված հնարավոր լուծումները:
  • Ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձի վերանայման հարցը: ՇՊՀ ՀԽ նախագահ Լ.Բարսեղյան
  • Ավագ դպրոցի ուսուցիչների ատեստացիայի տեստավորման կամ մրցույթի խնդիրները, որոնք մասնակի քննարկվել են նախորդ նիստում:

Գլխավոր 19.03.2019 փոփոխված- ՇՊՀ կանոնադրություն

Դիմում Գայանե Շագոյանից

Դիմում Հայկակ Արշամյանից