ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող  ուսանողներին

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի հեռակա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2022 թվականի մարտի 11-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թղթային (նաև՝ էլեկտրոնային) տարբերակով.

Թղթային տարբերակը՝ համալսարանում, հասցեն՝ ք.Գյումրի,Պ.Սևակի 4, էլեկտրոնային տարբերակը՝  ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:

 

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
  4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70