Հ Ա Յ Տ Ա Ր ԱՐ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության՝ 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ §Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան¦ հիմնադրամից և այլ բուհերից հեռացված (ազատված), տեղափոխվող  ուսանողներին

 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի հեռակա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2022 թվականի հոկտեմբերի 11-ից  մինչև  հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 9:00-ից 18:00:

Թղթային տարբերակը՝ ՇՊՀ-ում (հասցեն՝ք.Գյումրի,Պ.Սևակի 4), էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:

 

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (առկայության դեպքում),
  4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը (ըստ անհրաժեշտության):

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70