Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ ուսուցիչ,
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում ս.թ. հոկտեմբերի 2-ին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից կամավոր ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների գնահատման ամփոփ արդյունքներին կարող եք ծանոթանալ Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում ստորև ներկայացված հղումով:

www.atc.am

Ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում ս. թ. հոկտեմբերի 8-ին` 9։00-ից մինչև 18։00-ն, կարող եք բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում ձևավորված մասնագիտական հանձնաժողովին info@shsu.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր նշելով Ձեզ տրամադրված անձնական վեցանիշ համարը, որն առկա է Ձեր պատասխանների ձևաթղթում: