ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,

«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը  ս․թ․ապրիլի 9-12-ը կազմակերպում է խորհրդատվական սեմինար-վերապատրաստում ՇՊՀ-ի բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով ավարտական կուրսերի ուսանողների և շրջանավարտների համար, որի ընթացքում կներկայացվեն Հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման թեստավորման փուլի հարցաշարում ընդգրկված  հարցերը, ինչպես նաև հանրակթական ուսումնական հաստատություններում գործող կարգերը։

Խորհրդատվական սեմինար-վերապատրաստումը իրականացվելու է անվճար սկզբունքներով Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև ս․թ․ապրիլի 8–ը հետյալ հղումով՝  https://forms.gle/utgJXtJDNVkVsh3R8։